Հայրն ու Մայրը Պատուել (Թագաւորութեան Հաստատումը – Ժ. Մաս)
«Իմաստութեան սկիզբը Տիրոջ
վախն է, բայց յիմարները իմաստութիւնն ու կրթութիւնը կ’անարգեն: Որդեա՛կ իմ, քու
հօրդ խրատը մտի՛կ ըրէ ու քու մօրդ օրէնքը մի՛ մերժեր. քանզի անոնք քու գլուխդ՝
շնորհաց պսակ եւ քու պարանոցիդ մանեակներ պիտի ըլլան» (Առ 1.7-9):
Հինգերորդ
Պատուիրանը (Ելք 20.12)
«Պատուէ՛ քու հայրդ ու մայրդ, որպէսզի քու օրերդ երկար
ըլլան այն երկրին վրայ, որ քու Տէր Աստուածդ կու տայ քեզի» (Ելք
20.12):
Ի՞նչ
է Կապը
Հայրը / մայրը
պատուելով մենք կը հագնինք մեր աստուածատուր ինքնութիւնը եւ մենք մեր կարգին կը
դառնանք իսկական հայրեր / մայրեր:
Մենք ալ մեր կարգին պիտի շահինք զաւակներ, որոնք
մեզ կը պատուեն, եւ Հայր Աստուծոյ հայրութիւնը երկրի վրայ տարածենք: Մեր յիշատակը
պիտի տեւէ սերունդէ սերունդ:
Ի՞նչու
Պատուենք
Մեր հայրն ու մայրը
պատուելու ենք որովհետեւ
մեզ աշխարհ բերին, իրենց
կարելին կ’ընեն մեզի բարիք ընելու համար (Ղկ 11.12) եւ
որովհետեւ
մեզ կը սիրեն ու մեզի կը հոգան:
Ո՞վ
են Հայրն ու Մայրը
Ի՞նչու անոնք պատիւ ստանալու են: Ի՞նչ են զանոնք պատուելու արգելքները: Ի՞նչպէս
յաղթահարելու ենք այդ արգելքները:
Հայրը
(Ղկ 15.11-32)
- Իր անձը չի փնտռեր (12):
- Ազատ կ’արձակէ (13):
- Ամէն պէտք կը հոգայ եւ առատաձեռն է (17):
- Իր քաղցրութեամբ իր զաւակները իրեն կապուած կը պահէ (Հռ 2.3-4):
- Գութով կը շարժի (20):
- Ամօթը կ’արհամարէ (20):
- Սէր կ’արտայայտէ (20):
- Ողորմութիւնով եւ մեծ սիրով ու շնորհքով կը վարուի (22):
- Իր զաւակները իր գանձն են, եւ անոնցմով կ’ուրախանայ (31-32):
Մայրը
(Ա. Թգ 1.1-28)
- Իր անձը կ’ուրանայ (15):
- Աստուծոյ հետ իր ունեցած յարաբերութեան մէջ կ’աճեցնէ իր զաւակը (20):
- Աստուծոյ առջեւ իր պարտականութիւնը յանձն առած կը կերակրէ եւ հոգ կը տանի իր զաւակին (22):
- Կ’արձակէ իր զաւակը՝ վստահելով Աստուծոյ (24):
- Իր զաւակը իր ամենաթանկագին գանձն է, եւ իբրեւ այդպիսին զանիկա կը նուիրէ Աստուծոյ (26-28):
Արգելքներ
(Հռ
2.1-9)
- Դատող հոգի (1)
- Անմտութիւն (3)
- Անզգամութիւն (4)
- Խստութիւն եւ անզիղջ սիրտ (5)
Ընդհանրապէս մենք մեզ
անէծքի տակ կը դնենք, որովհետեւ Աստուծոյ եւ մեր ինքնութեան դէմ մեղք գործած
կ’ըլլանք: Մեր ծնողները կրնան շատ թերութիւններ ունենալ, բայց մեր
անհնազանդութիւնն ու ըմբոստութիւնը բնաւ արդարացուցիչ չեն:
Սամփսոն
Սամփսոնի ծնողքը
անկեղծ փափաք ունէին սորվելու զինք շիտակ ձեւով կրթել (Դտ 13.8):
Սամփսոն անհնազանդ
գտնուեցաւ (Դտ 14.1-3):
«Խրատ սիրողը գիտութիւն կը սիրէ, բայց յանդիմանութիւն ատողը
անմիտ է» (Առ 12.1):
Սամփսոն իր ծնողքին
սուտ խօսեցաւ (Դտ14.9):
Սամփսոն իր տեսողութիւնը,
կոչումը եւ կեանքը կորսնցուց (Դտ 16.21,30):
Սամփսոնի օրերը երկրի
վրայ կարճ եղան:
Ի՞նչ
Ընել
Նայիլ Աստուծոյ
Հայրական քաղցրութեան եւ ապաշխարել (Հռ 2.4)
Ծնողքին եւ Հայր
Աստուծոյ խրատը մտիկ ընել եւ ստանալ՝ (Առ 13.1)
- Բարութիւն (2)
- Անձը պահելու շնորհք (3)
- Հոգիի «գիրութիւն» (4)
- Սուտին հանդէպ ատելութիւն (5)
- Պաշտպանութիւն (6)
- Հարստութիւն (7)
- Փրկութիւն (8)
- Զուարթ լոյս (9)
- Իմաստութիւն (10)
- Շատցող Հարստութիւն (11)
- Փափաքի կատարում եւ Կեանքի Ծառ (12)
- Վարձատրութիւն (13)
- Կեանքի Աղբիւր (14)
- Խոհեմութիւն եւ շնորհք (15)
- Իմաստութեան գործ (16)
- Հաւատարմութիւն եւ բժշկութիւն (17)
- Պատիւ (18)
- Փափաքի կատարում եւ հոգիի անուշութիւն (19)
- Իմաստուն ընկերներ (20)
- Յաջողութիւն (21)
- Թոռներուն ժառանգութիւն (22)
- Առատութիւն (23)
- Որդին կրթելու սիրտ (24)
- «Ուտելիք» մինչեւ իր անձին կշտանալը (25)
Comments
Post a Comment