Posts

Showing posts from January, 2012

Աստուծոյ Որդիներ (Ղկ 4.1-13)

Image
Երբ Յիսուս մկրտուեցաւ, Սուրբ Հոգին երկնքէն իր վրայ հանգչեցաւ եւ Հայր Աստուած երկինքէն խօսեցաւ ըսելով՝ « Դուն ես իմ սիրելի Որդիս , քեզի հաւնեցայ » ( Ղկ 3.22 ): Մեր Որդիական ինքնութիւնը Աստուծմէ պարգեւ է ... Բայց նաեւ փորձառութիւն է : Յիսուսի մկրտութենէն անմիջապէս ետք , Սուրբ Հոգին զինք տարաւ անապատ Սատանայէն փորձուելու համար ( Մտ , Ղկ 4.1-2 հմմտ. Գղ 1.15-18 ): Աստուծոյ ծրագիրն է Սատանային գործերուն վերջ դնել ( Ա . Յհ 3.8) : Ան պէտք ունի որդիներու որոնք ոչ միայն պարգեւ եւ հաճութիւն կը ստանան , այլեւ կարող են իրենց որդիական ինքնութեամբ քալելու : Աստուած մեզի խոստացած է յաղթութիւն : Մենք Սուրբ Հոգիով լեցուած ենք եւ Սատանային գլուխը պիտի ջախջախենք : Սակայն Սուրբ Հոգին կարեւոր կը նկատէ նախ մեզի անապատ տանիլ : Ո՞ւր է Անապատը Յունարէնով՝ ἔρημος ( erēmos ) , կը նշանակէ՝ ·         Անբնակ , լքուած ·         Առանձնութեան տեղ ·         Չմշակուած եւ չկառուցուած վայր Սուրբ Հոգին մեզ կը տանի « տեղեր »