Posts

Showing posts from November, 2014

Մեր Կոչումը

Ի՞նչ է հայ մարդուն գոյութեան նպատակը այս աշխարհին մէջ այսօր : Եթէ միայն հայ ըլլալ է , կամ միայն իրաւունք պահանջել է , ես ամօթ կը զգամ հայ ըլլալուս : Իսկ եթէ ես ունիմ աւելի բարձր նպատակ մը , նպատակ մը որուն կանչուած եմ ծնելէս առաջ , որպէս հայ մարդ եւ հայ ազգ , այդ մէկը հետապնդելը պէտք է ամէն գինով կատարեմ , նախքան օրերս վերջանան եւ վերադառնամ զիս ղրկող արարիչին : Ես կը հաւատամ որ նպատակի մը համար հոս ենք եւ մեր դժուարութիւններուն լրջութիւնը ապացոյց է թէ ինչքան մեծ եւ կարեւոր է մեր կոչումը :