Posts

Showing posts from June, 2010

Հոգիով Աղքատը

Եթէ հոգեւոր աղքատութիւնդ կը զգաս մարմնաւորիդ եւ բնական վիճակիդ մէջ,  դուն օրհնեալ ես, որովհետեւ միայն այն անձը որ իր պակասը կը զգայ պիտի ծարավի Աստուծոյ եւ լեցուի Անոր թագաւորութեան գերբնական կեանքով: Համարձակէ՛ հաւատալ (Մտ 5.3) :

Սիրտդ Մաքրէ՛

Աստուծոյ խօսքը կու գայ քեզի հարիւր տալու: Սիրտդ հողի պէս է. Եթէ լաւ մաքրես եւ անպէտք ժխտական քարերը թափես, կրնաս վայելել երեսուն, վաթսուն կամ հարիւր: Ինչքան որ կ'ուզես, ատոր համաձայն պատրաստէ սիրտդ: Ես հարի՛ւր կ'ուզեմ (Մտ 13.8): 

Աստուած Բարի է

Յիսուս կ'ուզէ, որ մենք ճանչնանք Աստուծոյ բարութիւնը եւ վստահ ըլլանք, որ ամէն բարի բան Իրմէ կու գայ: Ասկէ կը ծնի հաւատք, յարաբերութիւն եւ յաւիտենական կեանք (Ղկ 18.18-19) :

Սաղմոս 103 (2010)

Image
Ո՛վ իմ անձս , օրհնէ՛ Տէրը : Ո՛վ ա մէն ինչ որ իմ ներսս է , օրհնէ՛ անոր Սուրբ Անունը : Օրհնէ՛ Տէրը ով իմ անձս , եւ անոր բարիքները մի՛ մոռնար : ( Օրհնէ՛ Տէրը ) որ կը ներէ բոլոր մեղքերդ ու կը բժշկէ հիւանդութիւններդ , որ կը փրկէ քու կեանքդ ապականութենէ եւ կը պսակէ քեզ ողորմութիւնով ու գութով , որ կը հագեցնէ քեզ բարիքով, որպէսզի երիտասարդութիւնդ արծիւին երիտասարդութեան պէս նորոգուի : Տէրը արդարութիւն եւ իրաւունք կ ' ընէ բոլոր զրկուածներուն : Ան իր ճամբաները Մովսէսին յայտնեց , բայց միայն իր գործերը՝ Իսրայէլի ժողովուրդին : Գթած ու ողորմած է Տէրը , համբերատար եւ ողորմութիւնով լեցուն : Ան ողորմած ու շնորհալի է եւ վէճով իր իրաւունքը չի պահանջեր : Ան մեր մեղքերուն համեմատ չվարուեցաւ մեզի հետ , ու մեր յանցանքներուն համաձայն չհատուցանեց մեզի: Հապա որչափ երկինքը երկրէն բարձր է , ա՛յնչափ իր ողորմութիւնը մեծ է իրմէ վախցողներուն վրայ, Որչափ արեւելքը արեւմուտքէն հեռու է , ա՛յնչափ հեռացուց մեզմ