Posts

Showing posts from March, 2012

Միաբանութեան Զօրութիւնը (Թագաւորութեան Հաստատումը - Դ. Մաս)

Image
« Միայն թէ Քրիստոսին աւետարանին ինչպէս կը վայլէ՝ այնպէս վարուեցէք . որպէսզի եթէ գամ ու ձեզ տեսնեմ եւ կամ հեռու ըլլամ , ձեր վրայովը լսեմ թէ դուք հաստատուն կը կենաք մէկ հոգիով ու մէկ շունչով պատերազմակից կ ' ըլլաք աւետարանին հաւատքին համար բ անով մըն ալ մի՛ զարհուրիք հակառակորդներէն , որ անոնց կորուստին ապացոյցն է ու ձեզի՝ փրկութեան . Այն ալ Աստուծմէ է . վասն զի ձեզի շնորհուեցաւ Քրիստոսին համար՝ ո՛չ թէ միայն անոր հաւատալ , հապա անոր համար չարչարուիլ ալ , նոյն պատերազմը մղելով , որ իմ մէջս տեսաք ու հիմա իմ վրայովս կը լսէք » : ( Փլպ 1.27-30)   Իսրայէլի ժողովուրդը անապատին մէջ լաւ վարմունգ չունէին: Անոնք տեւաբար տրտունջ կ'ընէին: Սակայն Աստուած տակաւին կը համբերէր, որովհետեւ գիտէր թէ ինչ տեսակի զօրութիւն կը դնէր իրենց մէջ եւ թէ այդ զօրութիւնը պիտի երեւէր հարմար ժամանակին:   « Եւ հաւատացեալներուն բազմութիւնը մէկ սիրտ ու մէկ հոգի էին : Անոնցմէ մէկը չէր ըսեր իր ստացուածքներէն մէկուն համար ,