Մարգարէական Աւետարանչութիւն

« Գացէ՛ք բոլոր աշխարհ ու Աւետարանը քարոզեցէք » (Մր 16 . 15 ): Մենք ընդհանրապէս կը ձգտինք աւետարանել մեր մարդկային միջոցներով , սակայն մեր ջանքերը անտեղի , անհամ եւ անպտուղ կ ’ ըլլան : Յիսուս ըսաւ՝ « առանց ինծի բան մը չէք կրնար ընել » ( Յհ 15.5): Ամենաթանկագին բանը որ ունինք Աստուծոյ հետ մեր յարաբերութիւնն է եւ այդ մէկը պէտք է գործածենք կորսուածներուն աւետարանելու համար : Պօղոս առաքեալ կ'ըսէ՝ «Սիրոյ ետեւէն գացէ՛ք ու հոգեւոր պարգեւներուն նախանձախնդիր եղէ՛ք , մանաւանդ մարգարէութիւն ընելու » ( Ա . Կր 14.1 ): Աստուած հարազատ սէր ունի կորսուածներուն հանդէպ : Սուրբ Հոգին կու գայ մեր մէջ այդ սէրը դնելու : Եթէ ընդունինք այդ սէրը եւ ատով սիրենք միւսները , մենք պիտի հասկնանք Քրիստոսի սիրոյն մեծութիւնը եւ իրմով պիտի լեցուինք ( Եփ 3.16-20): Այս սէրը գերբնականին մէջ քալելու բանալին է : Նաեւ պէտք է նախանձախնդիր եւ համարձակ ըլլանք մարգարէանալու : Աստուած կ ’ ուզէ անձնական հանդիպում ունենալ այ...