Ո՛վ իմ անձս , օրհնէ՛ Տէրը : Ո՛վ ա մէն ինչ որ իմ ներսս է , օրհնէ՛ անոր Սուրբ Անունը : Օրհնէ՛ Տէրը ով իմ անձս , եւ անոր բարիքները մի՛ մոռնար : ( Օրհնէ՛ Տէրը ) որ կը ներէ բոլոր մեղքերդ ու կը բժշկէ հիւանդութիւններդ , որ կը փրկէ քու կեանքդ ապականութենէ եւ կը պսակէ քեզ ողորմութիւնով ու գութով , որ կը հագեցնէ քեզ բարիքով, որպէսզի երիտասարդութիւնդ արծիւին երիտասարդութեան պէս նորոգուի : Տէրը արդարութիւն եւ իրաւունք կ ' ընէ բոլոր զրկուածներուն : Ան իր ճամբաները Մովսէսին յայտնեց , բայց միայն իր գործերը՝ Իսրայէլի ժողովուրդին : Գթած ու ողորմած է Տէրը , համբերատար եւ ողորմութիւնով լեցուն : Ան ողորմած ու շնորհալի է եւ վէճով իր իրաւունքը չի պահանջեր : Ան մեր մեղքերուն համեմատ չվարուեցաւ մեզի հետ , ու մեր յանցանքներուն համաձայն չհատուցանեց մեզի: Հապա որչափ երկինքը երկրէն բարձր է , ա՛յնչափ իր ողորմութիւնը մեծ է իրմէ վախցողներուն վրայ, Որչափ արեւելքը արեւմուտքէն հեռու է , ա՛յնչափ հեռացուց մեզմ...